21-12-2017 18:41
2557
2017 թվականի 11 ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 7,3% աննախադեպ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։Նրա խոսքերով՝ առաջատար ուղղություններն են արդյունաբերությունը, ծառայություններն ու առևտուրը։ Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 12 տոկոսով, ծառայություններն ու առևտուրը՝ ավելի քան 14 տոկոս: «Ուրախացնող է, որ դա տեղի է ունենում արտահանման բարձր ցուցանիշների ազդեցությամբ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արտահանումն աճել է ավելի քան 23 տոկոսով:
Հաջորդ լավ լուրն, ըստ Տիգրան Խաչատրյանի, այն է, որ շինարարության ոլորտում 10 ամիսներին արձանագրված բացասական թվերից հետո արձանագրվել է թեկուզ փոքր, բայց աճ։
Նա նաև նշեց, որ տարին կամփոփենք 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության ցուցանիշով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



