27-12-2017 16:13
1719

Նախորդ շաբաթ գրեթե 27 տոկոսի անկումից հետո աշխարհում ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը սկսել է աճել:
Մեկ օրում բիթքոինի փոխարժեքն աճել է 12,09 տոկոսով՝ կազմելով 16,77 հազար դոլար:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթների, ապա Ethereum-ի փոխարժեքն աճել է 1.09%-ով և կազմել 783.7 դոլար, Bitcoin Cash-ինը՝ 1,4%-ով և կազմել 3,05 հազար դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 9,58%-ով և կազմել 1,23 դոլար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



