jkjhkjhkj

29-12-2017 14:47 3720

aaa 2d4e56789

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետների մի խումբ ուսանողների և դասախոսների՝ ներկայացնելու և միասին քննարկելու ԱՀ կառավարության 2007-2017թթ. գործունեության հիմնական արդյունքները:

«Ինչպես գիտեք, վերջին տասը տարիներին Արցախի կառավարությանը հաջողվել է ապահովել տարեկան միջինը շուրջ 10 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում, շուրջ 70 միլիարդ դրամի անվանական ՀՆԱ-ն տասը տարիների ընթացքում դարձել է մոտ 270 միլիարդ դրամ՝ ապահովելով շուրջ 3.8 անգամ աճ: Սա, իհարկե, շատ կարևոր հաջողություն է, բայց որպեսզի տարբեր ոլորտներում մեր ունեցած առաջընթացն ավելի պատկերավոր լինի ձեզ համար, առաջարկում եմ ծանոթանալ ամփոփ ներկայացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Այնուհետև ներկաների ուշադրությանն է ներկայացվել 2007-2017թթ.-ին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում գրանցված հիմնական ցուցանիշները: Մասնավորապես, նշվել է, որ եթե 2007թ.-ին հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 22 միլիարդ դրամ, ապա 2016թ.-ին այն հասել է մոտ 59 միլիարդի (մոտ 2.7 անգամ աճ), իսկ միայն ընթացիկ տարվա 9 ամիսներին գրանցվել է 57 տոկոս աճ՝ նախորդ տարվա Նույն ժամանակահատվածի համեմատ: ՀՆԱ-ի և պետբյուջեի եկամուտների կայուն աճի արդյունքում, միջին ամսական անվանական աշխատավարձը 68,610 դրամից 10 տարում հասել է 153,168 դրամի՝ ավելանալով ավելի քան 2.2 անգամ: Կենսաթոշակի միջին ամսական չափը նույնպես աճել է շուրջ 2.2 անգամ՝ 19,470 դրամից հասնելով 43,273 դրամի: ՀՆԱ-ի կայուն և արագ աճն արտացոլվել է նաև պետական բյուջեի ցուցանիշներում՝ դրա ծախսային մասը 30.8 միլիարդ դրամից 10 տարում հասնելով 94.4 միլիարդ դրամի (ավելի քան 3 անգամ աճ):

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ պետնախարարը, մասնավորապես, նշել է. «Եթե 2007 թվականին Արցախում արտադրվում էր 90 միլիոն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այն կլինի շուրջ 350 միլիոն կՎտ/Ժ՝ 10 տարում շուրջ 3.8 անգամ ավելի՝ ապահովելով հանրապետության լրիվ ինքնաբավությունն այս հարցում: Իսկ ահա մի քանի տարուց հիդրոէներգետիկայի արտադրանքը կհասցնենք շուրջ 800 միլիոն կՎտ/Ժ-ի: Այնքան է զարգացել այդ համակարգը, որ մենք հիմա արդեն մասնավոր ներդրումներով ջրամբարներ ենք կառուցում, որոնք կօգտագործվեն և՛ էլեկտրաէներգիա արտադրելու, և՛ ոռոգման նպատակներով: Առաջիկա տարիներին, հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ, ուշադրություն ենք դարձնելու նաև արևային էներգետիկայի վրա՝ խթանելով դրա զարգացումը թե՛ պետական և թե՛ մասնավոր ու բարեգործական միջոցներով», - հայտնել է Հարությունյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր