
Համաշխարհային բանկի կանխատեսումներով, սպասվածից ավելի լավ աճի տեմպեր արձանագրած 2017 թվականից հետո, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2018 թվականին կարող են հասնել 3,1 տոկոսի` ի հաշիվ ներդրումների հետագա վերականգնման, արդյունաբերության աճի, ինչպես նաև հումքի գների կարգավորման, ինչը բարենպաստ կլինի հումք արտահանող, զարգացող երկրների համար:
Ըստ Համաշխարհային բանկի Global Economic Prospects զեկույցի, Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3,8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4 տոկոս:
Ավելի վաղ բանկը կանխատեսում էր, որ 2018-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,1 տոկոս, իսկ 2019-ին՝ 3,4 տոկոս:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



