jkjhkjhkj

13-01-2018 13:05 8731

1FC843AB DC5A 4FE1 9C2D C2C115F22F61

 

Հայաստանն ընդգրկվել է հինգ երկրների ցանկում, որտեղ Ամանորի տոների ընթացքում ռուս զբոսաշրջիկները ծախսել են ամենից շատ միջոցներ: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են «Յանդեքս.Դենգի» ծառայության մասնագետները:

Աղբյուրի համաձայն, մասնագետները վերլուծել են «Յանդեքս» դրամական փոխանցումների ծառայության ավելի քան 600 հազար պլաստիկ քարտերի տվյալներ: Արդյունքում նրանք պարզել են, որ Ամանորյա տոներին ռուսաստանցիների ուղևորության ընթացքում մեկ տրանսակցիայի ամենամեծ միջին գումարներն արձանագրվել են Միացյալ Արաբական Էմիրություններում: Այնտեղ զբոսաշրջիկները միջին հաշվով միանվագ ծախսել են 6670 ռուբլի: Երկրորդ տեղում է Ավստրիան`մոտ 4 605 ռուբլի: Թայլանդ`4559 ռուբլի: Առաջատարների հնգյակում են նաև Հայաստանը և Գերմանիան: Այդ երկրներում հանգստացողները միանվագ վճարել են համապատասխանաբար 3953 և 3708 ռուբլի:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր