jkjhkjhkj

16-01-2018 18:10 2804

aeb11254854

 

«Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB3) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ բանկի 100 հազար ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի մեկ այլ թողարկումը (HEZBB2) թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:

Ըստ Բորսայի մամուլի ծառայության` ընկերության HEZBB3 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB23ER4) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB22ER6)` 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր