jkjhkjhkj

20-01-2018 14:03 14531

IMG 0516

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 15-19-ը նախորդ շաբաթվա համեմատ ծավալը կրճատվել է 44,3%-ով: Ընդ որում` շաբաթվա ընթացքում ամեն օր գործարքներ են կատարվել, սակայն խոշոր ծավալ է արձանագրվել չորեքշաբթի: Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում մեծացել է հետաքրքրությունը դոլարի գնման և ռուբլու վաճառքի հանդեպ` եվրոյով գործարքների, դոլարի վաճառքի և ռուբլու գնման անկման ֆոնին: Արտարժույթի բորսայական հարթակը 2017 թվականի յոթամսյա լռությունից հետո դատարկ էր նաև 2018 թվականի առաջին երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում:

Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ շարունակել է արժեվորվել 483-ից մինչև 481,5 դրամ/1դոլար, արագացնելով եվրոյի նկատմամբ արժեզրկման տեմպերը` 582-ից մինչև 590 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկումը դադարել է` պահպանվելով 8,5 դրամ/1ռուբլու մակարդակում: 2017 թվականի հունվարի 1-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 487,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ`519 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,3 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի նկատմամբ արժեվորման պայմաններում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր