
Արդշինբանկը այս տարվա հունվարի 25-ից նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի մի շարք սակագներ և տոկոսադրույքներ: Նոր պայմաններով ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 8.5%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 5%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4.5%-ից:
Վարկերը կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով` կախված հաճախորդի վարկային պատմությունից:
Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել վարկի մարման իրենց հարմար եղանակ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր ոսկու գրավով ապահովված վարկ հնարավոր է ստանալ Արդշինբանկի 60 մասնաճյուղերում՝ 17-ը Երևանում գտնվող, 42-ը՝ մարզերում և 3 ուղ՝ ԼՂՀ-ում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով




Մեկնաբանություն