jkjhkjhkj

24-01-2018 13:57 5262

 

 27267445 1609668792459350 651520014 o


Արդշինբանկը սույն թվականի հունվարի 25-ից առաջարկում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքերով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով սպառողական վարկերը հասանելի են սկսած 14%-ից, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերը` համապատասխանաբար 11.75% և 9.75%-ից: Վարկի գումարը քարտով ստանալու, ինչպես նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն իրականացնելու դեպքում գործում են տոկոսադրույքի զեղչեր:

Արդշինբանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն ստանալու անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար և 70,000 եվրո՝ անկախ գրավի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրից: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների փաստաթղթային հիմնավորման և վերլուծության: Այս վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն:

Ընդ որում, անշարժ գույքի գրավով ապահովված վարկը պարտաճանաչ սպասարկելու դեպքում գործում է 5% հետվճար (cash-back):

Այս վարկատեսակի հաշվին հնարավոր է նաև վերաֆինանսավորել հաճախորդի այլ ֆինանսական կազմակերպությունում սպասարկվող վարկը:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղմամբ https://goo.gl/t5yZYv իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի մասին՝ https://goo.gl/4QXUze , կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Գայանե Ավագյան 25.01.2018 14:48
Ցանկանում եմ տուն գնել Երևանում,ունեմ սեփական բիզնես ,սեփական շինությունում
Պատասխանել

Հաճախ ընթերցված նյութեր