jkjhkjhkj

26-01-2018 11:33 4464

bankkkk

 

Հայաստանի բանկերն աշխատում են մեծ շահույթով: Ըստ բանկերի ներկայացրած հաշվետվության` անցած տարի Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը նախորդ տարի կազմել է 38,3 մլրդ դրամ, այնինչ 2016-ին ցուցանիշը կազմել էր 32,1 մլրդ դրամ:

Ամենամեծ շահույթն ապահովել է Ամերիաբանկը, որի զուտ շահույթը կազմել է 7,6 մլրդ դրամ։

Երկրորդ հորիզոնականում է Ինեկոբանկը, որի շահույթը կազմել է 7 մլրդ դրամ:

Երրորդն է Արդշինբանկը, որը 2017 թվականն ավարտել է 5,69 մլրդ դրամ շահույթով:

Չորրորդ հորիզոնականում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ` 5,56 մլրդ դրամ շահույթով:

Հնգյակը եզրափակում է Անելիք բանկը, որի շահույթը կազմել է 4,2 մլրդ դրամ:

Գործող 17 բանկերից միայն երկու բանկ է 2017 թ.–ն ավարտել վնասով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր