
Հայէկոնոմբանկն առաջարկում է օգտվել ակնթարթային փոխանցումների ստացման GMT վճարային համակարգից:
Ըստ բանկի հաղորդագրության` այս ձևաչափի շնորհիվ Հայէկոնոմբանկի հաճախորդները ստիպված չեն գումարային փոխանցումները ստանալ բանկի տարածքում: Հայէկոնոմբանկի աշխատակիցները նշված հասցեով անվճար առաքում են ԱՄՆ-ից կատարված դոլարային փոխանցումները: Ծառայությունից օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է, որ փոխանցումն իրականացնող անձն ընտրի GMT վճարային համակարգի առաքումով տարբերակը, այնուհետև տրամադրի ստացողի տվյալները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



