jkjhkjhkj

27-01-2018 13:36 4138

dolinaaaaaaaa

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 22-26-ը նախորդ շաբաթվա համեմատ ծավալը կրճատվել է 0,5%-ով՝ մեկ շաբաթ առաջվա 44,3%-ի համեմատ:

Ընդ որում` շաբաթվա ընթացքում ամեն օր գործարքներ են կատարվել, սակայն խոշոր ծավալ է արձանագրվել չորեքշաբթի և հինգշաբթի:

Արդյունքում դրամը դոլարի նկատմամբ շարունակել է արժեվորվել 481,5 մինչև 480,5 դրամ/$1, արագացնելով եվրոյի նկատմամբ արժեզրկման տեմպերը՝ 590-ից մինչև 599,5 դրամ/1 եվրո, և կրկին սկսելով թուլանալ ռուբլու նկատմամբ՝ 8,5-ից մինչև 8,6 դրամ/1 ռուբլի: 2017 թ. հունվարի 26-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 486,5 դրամ/$1, եվրոյի նկատմամբ 523 դրամ/1 եվրո և ռուբլու նկատմամբ 8,2 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի նկատմամբ արժեվորման պայմաններում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր