jkjhkjhkj

02-02-2018 10:35 2629

7151CD3B CFCD 4CB3 915E 812DA8914420

 

Հայաստանի կենտրոնական բանկը «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» և «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրերի շրջանակում հավաքագրում է ֆինանսական կրթման թրեյներներ: Այդ մասին հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից ընտրված դիմորդները ֆինանսական կրթման թրեյներների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դասընթացներ իրենց մարզի ուսուցիչների և գյուղական համայնքների բնակիչների համար:

Ֆինանսական կրթման թրեյնինգներ անցնելու հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 12–ը` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով։ Թրեյներների պատրաստումը կսկսվի մարտին, իսկ թրեյնինգները կանցկացվեն 2018 թվականի ապրիլից նոյեմբեր։

Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկը, թրեյներների աշխատանքը կվճարվի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր