![]()
Այսօր՝ նշանակումից չորս ամիս անց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրված ասուլիսին նախ շնորհավորեց անցած տոները:
«Ցանկանում եմ այս տարի մաքսիմալ արդյունավետ աշխատանք: Չափազանց կարևորում եմ նորմալ աշխատանքային պայմաններ, հարաբերություններ ստեղծելը, քանի որ մեր կառավարության աշխատանքի մեջ չափազանց կարևոր է հասարակության բոլոր շերտերի հետ հետադարձ կապ պահպանել»,-ասաց նա:
Վարչապետը հակիրճ ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել:
Նա ասաց, որ ներկայացված զեկուցման մեջ անդրադարձ է կատարվել առողջապահական համակարգին, ռազմավարական կենտրոնի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, գյուղատնտեսության ոլորտին, ներկայացվել է զարգացման տեսլականը:
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով կրճատումներին, ասաց, որ այս ընթացքում 3 000 մարդ է կրճատվել, և այս կրճատումների մեջ տրամաբանությունը թարմացումն է:
«Պետական կառավարման համակարգում բազմաթիվ խնդիրներ ունենք, և քայլ առ քայլ պետք է գնանք այդ խնդիրների լուծմանը, որ վարձատրությունը կախված լինի արդյունքից»,-ասաց նա և նշեց, որ կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկեր ունեցող բազմաթիվ տեղեր կան, որտեղ աշխատավարձերը չափազանց ցածր են, այդ իսկ պատճառով դա մակրոխնդիր է, որ դրված է իրենց առաջ:
Նա հայտնեց, որ այս ընթացքում այցելել են 7 մարզ:
https://www.youtube.com/watch?v=J3dHn4Zxkew
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2017/01/13/Karenkarapetyan/2247149
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


