
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2017 թվականին կազմել է $2,314 մլրդ:
Ըստ ՀՀ Կենտրոնական Բանկի` դրանցից $ 2,307 մլրդ կազմել են արտարժույթով արտաքին ակտիվները, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է $ 7.2 մլն:
Համեմատության համար նշենք, որ համախառն միջազգային պահուստները 2016 թվականին աճել են 24.2%, մասնավորապես, արտարժույթով արտաքին ակտիվները` 34,4%, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում`21,8%:
Միայն 2017-ի IV եռամսյակում համախառն միջազգային պահուստներն աճել են 9.5% (արտարժույթով արտաքին ակտիվների աճը`9.5%), իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 8 անգամ: 2017 թվականի դեկտեմբերին համախառն միջազգային պահուստներն աճել են 4,5%, իսկ դրանց կառուցվածքում արտարժույթով արտաքին ակտիվներն աճել են 4.5%, իսկ SDR մասնաբաժինը ԱՆՀ-ում`մոտ 40%:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



