jkjhkjhkj

17-02-2018 13:49 2948

ddggggg

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում փետրվարի 12-16-ը նախորդ շաբաթվա համեմատ ծավալն աճել է 2 անգամ՝ նախորդ շաբաթվա 13,1% անկումից հետո:

Արդյունքում դրամը տրամադրվել է դոլարի նկատմամբ ամրապնդման՝ 483,5-ից մինչև 481,5 դրամ/$1՝ սկսելով թուլանալ եվրոյի նկատմամբ՝ 593-ից մինչև 604 դրամ/1եվրո և ռուբլու նկատմամբ՝ 8,4-ից մինչև 8,6 դրամ/1ռուբլի: 2017 թ. փետրվարի 16-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 486,5 դրամ/$1, եվրոյի նկատմամբ՝ 517 դրամ/1եվրո և ռուբլու նկատմամբ՝ 8,5 դրամ/1 ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի նկատմամբ արժեվորման պայմաններում:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի` փետրվարի 12-16-ն արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են $11.4 մլն՝ 481,80 դրամ/$1 միջին կշռված փոխարժեքով (նախորդ շաբաթ՝ 482,87 դրամ/$1), ըստ որում՝ առավելագույն ծավալներն արձանագրվել են երկուշաբթի և երեքշաբթի` $3 մլն և $3.2 մլն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր