jkjhkjhkj

19-02-2018 16:45 2721

imf

 

Հայաստանում ստվերային տնտեսության չափն 2015 թվականին ամենափոքրն է եղել Հարավային Կովկասի երկրների շարքում: Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ստվերային տնտեսությունը մեր երկրի ՀՆԱ-ում կազմել է մոտ 36%:

2015-ին տարածաշրջանում ստվերային տնտեսությանամենաբարձր ցուցանիշը ունեցել է Վրաստանը` 53%, հետո Ադրբեջանը՝ 43,6%:

Զեկույցում նշվում է, որ աշխարհում 1991- 2015 թվականներին կտրուկ աճել է ստվերային տնտեսության չափը: Թվարկվում է «գորշ» տնտեսության առաջացման ավելի քան 10 հիմնական պատճառ, որոնց թվում են հարկային բեռն ու սոցիալական ապահովության անբարենպաստ միջավայրը, կոռումպացված կառավարման համակարգը, թույլ վերահսկողությունը, հարկային անբարեխղճությունը, տնտեսական զարգացման թույլ տեմպերը և այլն:

Ընկերությունն ուսումնասիրել է մոտ 160 երկրի տնտեսություն՝ ներկայացնելով ինչպես տարեկան, այնպես էլ միջինացված ցուցանիշներ: 1991-2015 թվականների միջինացված ցուցանիշով Հայաստանում տնտեսության ստվերը կազմել է ՀՆԱ-ի 42,5%, Վրաստանում՝ 65%, Ադրբեջանում՝ 53%:

Հայաստանում ստվերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել 1992-ին՝ 49,5%, իսկ ամենացածրը՝ 2013-ին՝ 34,5%: Ստվերի ցուցանիշը 2014-2015-ին աճել է ավելի քան 1%-ով:

1991-2015 թվականներին աշխարհում ստվերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բոլիվիայում՝ 62,3%, և Զիմբաբվեում՝ 60,6%, ամացածրը՝ Ավստրիայում՝ 8,9% և Շվեյցարիայում՝ 7,2%:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր