jkjhkjhkj

21-02-2018 10:32 2396

GGG

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ներկայացրել առաջարկություններ և դիտողություններ առանձին դրույթների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ ներկայացվող նախագծում օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է իրականացնել` հիմք ընդունելով «նախազգուշավորության սկզբունքի» գաղափարախոսությունը: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետը և աշխատանքային խմբի հասարակական հատվածը ներկայացնող մի քանի անդամներ առաջիկա շաբաթվա ընթացքում առանձին հանդիպում կունենան` նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով։ Սահմանվել են աշխատանքների կատարման հստակ ժամկետներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր