
2018 թվականի հունվարին 2017 թվականի դեկտեմբեր ամսվա նկատմամբ Հայաստանի պետական պարտքն աճել է $123.5 մլն-ով կամ մոտ 2%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալով` հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական պարտքը կազմել է 6,89 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ՝ $6,77 մլրդ:
Արտաքին պարտքը ընթացիկ տարվա հունվարին կազմել է $5,57 մլրդ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին՝ $5,49 մլրդ:
Մոտ 4%-ով աճել է նաև ՀՀ ներքին պարտքը. եթե 2017-ի դեկտեմբերին այն կազմել է $1,27 մլրդ, ապա ընթացիկ տարվա հունվարի վերջին՝ $1,32 մլրդ։ Ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ՀՀ քաղաքացիների կողմից գնված պետական պարտատոմսերը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



