jkjhkjhkj

30-03-2018 12:38 7920

2017AM ameriabank2017 354520650

 

Ի՞նչ է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափը

Անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափը անշարժ գույքի լիկվիդային արժեքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա հաստատված սահմանաչափ է, որի ներքո կարող եք ստանալ վարկ, վարկային գիծ և օվերդրաֆտ` առանց հետագա լրացուցիչ ուսումնասիրության:

 

3 պատճառ՝ինչո՞ւ ընտրել այս վարկատեսակը

 

ՊԱՏՃԱՌ #1 - արագ


Եթե Դուք համոզված չեք, թե այս պահին որքան գումար է անհրաժեշտ Ձեզ, ապա կարիք չկա անհագստանալ յուրաքանչյուր նոր վարկի ստացման համար նոր վարկային գործընթաց անցնելու մասին:

Ունենալով նախապես հաստատված վարկային սահմանաչափ` Դուք հնարավորություն ունեք սեղմ ժամկետում ստանալ Ձեզ անհրաժեշտ գումարը` ցանկացած պահի Բանկ դիմելով:

 

ՊԱՏՃԱՌ #2 - շահավետ

 

Նոտարական և կադաստրի վճարները կատարեք միայն մեկ անգամ` սահմանաչափը հաստատելիս, այնուհետև կարող եք օգտագործել Ձեր սահմանաչափը ցանկացած պահի` առանց լրացուցիչ վճարների:

 

ՊԱՏՃԱՌ #3 – հարմարավետ


Եթե չունեք ժամանակ կամ հնարավորություն տվյալ պահին ներկայացնել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա այս վարկատեսակը տալիս է այդ հնարավորությունը:

Սահմանաչափը կարող է տրամադրվել առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի լիկվիդային արժեքի մինչև 30%-չափով, իսկ վարկունակությունը գնահատելու դեպքում՝ մինչև 70%-ի չափով:

 

Ընտրեք՝ Ձեզ առավել հարմար պայմանները.

  • Վարկունակություն գնահատելու դեպքում վարկային առավելագույն սահմանաչափը 50,000,000 ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ, վարկային սահմանաչափ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝
  • Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի 70%,
    Բանկի համար ընդունելի ՀՀ այլ տարածքներում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի 60%
    Վարկունակություն չգնահատելու դեպքում վարկային առավելագույն սահմանաչափը 20,000,000 ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ, վարկային սահմանաչափ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝
  • Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի 30%:
    Բանկի համար ընդունելի ՀՀ այլ տարածքներում գտնվող անշարժ գույքի համար` գույքի լիկվիդային արժեքի20%:
    Մանրամասների համար անցնել հղումով՝ https://goo.gl/iXcsrk

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր