jkjhkjhkj

17-04-2018 17:01 3692

ashhh

 

Արդշինբանկը վերաբացել է «Կապան», «Քաջարան» և «Մեղրի» մասնաճյուղերը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակներում:

Ըստ Բանկի հաղորդագրության` վերաբացված մասնաճյուղերը հագեցած են տեխնիկական լայն հնարավորություններով, որոնք ավելի դյուրին են դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:

«Կապան» մասնաճյուղը գտնվում է Կապան քաղաքում՝ Մ. Տեր-Ստեփանյան 3 հասցեում, «Քաջարան» մասնաճյուղը՝ Քաջարան քաղաքում՝ Լեռնագործների 4 հասցեում, իսկ «Մեղրի» մասնաճյուղը` Մեղրի քաղաքում, Գործարանային 1 հասցեում: Մասնաճյուղերն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երեւանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր