jkjhkjhkj

18-04-2018 13:01 4776

BB2FBC26 1647 4792 8C54 9224A9896CBF

 

Ծրագրավորումն ու ինտերնետը մեծ արագությամբ զարգանում են այս նախկին խորհրդային երկրում, և Ժնև ժամանած գործարար պատվիրակությունը երկրի կերպարանափոխման ապացույցն է:

Մինչ Ժնևում այս շաբաթ բացվում է ցեղասպանությանը նվիրված հուշարձան` Շվեյցարիա է ժամանում երեսուն հոգանոց հայկական գործարար պատվիրակություն: Ժնևի տարածաշրջանի գործարարների հետ հանդիպման և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համագործակցության հուշագիր ստորագրելու կապակցությամբ Ժնևի առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպված համաժողովի սրահը լեփ-լեցուն էր: Պատվիրակությունը շեշտադրում էր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այս երկրում:

Այնուհետև EIF ներկայացուցիչ Մարիամ Դավթյանը մանրամասն նկարագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում:

ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը ավելացրեց, որ Հայաստանը ոչ միայն տեխնոլոգիաների, այլև ընդհանուր առևտրային տեսանկյունից է հետաքրքրություն ներկայացնում: Հայաստանը մուտքի դուռ կարող է հանդիսանալ 180 միլիոնանոց Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև` Իրան:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն էլ նշել է, որ Շվեյցարիան Հայաստանի 10 խոշորագույն ներդրողների ցանկում է և Հայաստանը ավելի ու ավելի գրավիչ է դառնում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր