Սույն թվականի ապրիլի 25-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված պարտատոմսերի առաջին՝ դոլարային տրանշը:
Բանկի պարտատոմսերի առաջին թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 2 մլն դոլար, որը ներառում է 20,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.00 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 25.07.2020թ.-ը:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են Նասդաք ՕԷմԷքս Արմենիա ֆոնդային բորսայում և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 24 փետրվարի 2018թ.-ին:
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Ծրագրային Ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


