jkjhkjhkj

25-04-2018 11:08 3505

D2CCF683 C925 4486 8ACD BEF455A84A2C

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։

Պետական նախարարը կարևորել է Արցախի և Աբխազիայի միջև կայուն ու դինամիկ քաղաքական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև տնտեսական ու գործարար կապերի զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ առումով չօգտագործված մեծ հնարավորություններ կան, և հետագա ջանքերը պետք է ուղղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի հետ ստեղծված հարաբերություններն անկեղծ են և բարեկամական: Դաուր Կովեի խոսքով՝ այդ հարաբերությունների ամրապնդման գործում իր ծանրակշիռ ավանդն ունի նաև Աբխազիայի հայ համայնքը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ Աբխազիայի ԱԳ նախարարը նշել է, որ հարցն իսկապես օրակարգային է, քանի որ նման ցանկություն ունի նաև աբխազական կողմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր