jkjhkjhkj

16-05-2018 12:15 3363

IMG 1245

 

Հայաստանում, պլաստիկ քարտերի քանակը 2018-ի I եռամսյակում ավելացել է 14.9% տարեկան, մինչև 1.785 մլն հատ, նախորդ տարվա 10.8% անկման փոխարեն:

Համապատասխանաբար կտրուկ, մինչև 38,6 արագացել է նաև պլաստիկ գործարքների տարեկան աճը, կազմելով 440.6 մլրդ դրամ:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի` տեղական ArCa քարտերն ավելացել են տարեկան կտրվածքով 12.8%, մինչև 591.6 հազար քարտ, իսկ միջազգային Visa և MasterCard քարտերը համապատասխանաբար ավելացել են`12.7% և 22.1%, մինչև 633.7 հազար և 514,8 հազար: Իսկ մյուս միջազգային քարտերը (հիմնականում Էյչ Էս Բի Սի քարտեր, AmEx և Diners Club) նվազել են 1.1%, կազմելով 44,7 հազար քարտ:

Ըստ ԿԲ տվյալների, պլաստիկ գործարքների կտրուկ ավելացումը պայմանավորված է ArCa քարտերով տրանսակցիաների 14,1% և միջազգային քարտերի 7 անգամ աճով, այդ թվում, Visa քարտերով գործարքներն ավելացել են 0.7%, մինչև 26,9%, իսկ MasterCard –երով`39,3%: Առաջատարն է Visa քարտը`188,8 մլրդ դրամ, որին հաջորդում է MasterCard-ը` 123,6 մլրդ դրամ և երրորդն է ArCa-ն`84.4 մլրդ դրամ, իսկ մնացած քարտերով`43.8 մլրդ դրամ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր