23-05-2018 12:09
8421
Մայիսի 30-31-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Իսկ մայիսի 25-26-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին:
Բալայանը տեղեկացրել է նաև, որ ծրագրվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք այցելություններ, հանդիպումներ՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կտեղեկացվի:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


