«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2018թ. 1-ին եռամսյակն ամփոփել է դրական ցուցանիշներով՝ շուրջ 175 մլն դրամ շահույթով:
Կազմակերպությունից finagent.am-ին հայտնում են, որ վարկային պորտֆելը 2018թ. առաջին եռամսյակում աճել է ավելի քան 4%-ով, իսկ ակտիվները հասել են 14,6 մլրդ դրամի:
«Ամփոփելով առաջին եռամսյակի ցուցանիշները՝ կարող ենք նշել, որ ընկերության հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել ենք գրանցել ֆինանսական բոլոր ցուցանիշների գծով հաստատուն և զգալի աճ, մասնավորապես՝ ամենակարևոր qցուցանիշներից մեկի՝ շահույթի գծով»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:
Նրա խոսքով՝ 2018թ. ընկերության քաղաքականությունը միտված է լինելու նոր վարկատեսակների ներդրմանը և գործող վարկատեսակների բարելավմանը:
«Լինելով գյուղատնտեսությունը վարկավորող կազմակերպություն՝ մեզ համար շատ կարևոր է շարունակել նպաստել գյուղատնտեսական փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:
Վստահ եմ, որ տարին կամփոփենք գոհացուցիչ ցուցանիշներով, քանի որ առաջին եռամսյակը ցույց տվեց, որ մեր որդեգրած ռազմավարությունը ճիշտ էր»,- ամփոփել է Ալեքսանդր Տերյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


