jkjhkjhkj

05-06-2018 13:47 25265

Gold new 1sajkdhsjngb

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին:

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.

2%* ՀՀ դրամով վարկերի համար, 1%* ԱՄՆ դոլարով վարկերի համար,
վարկը տրամադրվում է ոսկու արժեքի մինչև 150% - ի չափով,
վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի, ընդ որում վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից իր հայեցողությամբ,
վարկի գումար՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով):

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով իրենց ոսկյա իրերի գրավով վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ստանալ վարկի գումար՝ գրավի արժեքի մինչև 30%-ով ավելի չափով:

Ձևակերպելով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից.

վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում;
վարկի ձևակերպումը կատարվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե.
վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր