jkjhkjhkj

06-06-2018 13:31 3902

A4237737 81A6 4CAD 8C9C 6D8EF9DB27FB

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին նախագահ Բակո Սահակյանին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել:

Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»,– ասված է Արայիկ Հարությունյանի դիմումում:

Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ իր դիմումի հիմքերը կներկայացնի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր