
Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից: Նա այժմ անկուսակցական է:
Ալեքսանյանն իր որոշման մասին տեղյակ է պահել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
ՀՀԿ-ից դուրս է եկել նաև գործարար Արտակ Սարգսյանը: Նա տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



