jkjhkjhkj

07-06-2018 16:28 6788

AD313E2D 7BA3 403A A124 A7141CB3E5EB

 

Հայաստանում կասեցվել է հանքավայրերի շահագործման նոր լիցենզիաների տրամադրման գործընթացը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով նոր կառավարության գործունեության ծրագիրը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել խնդրի լիարժեք ուսումնասիրություն՝ հնարավոր էկոլոգիական և կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու նպատակով: Կարևոր է ամբողջական տեղեկատվություն ստանալ հանքարդյունաբերությունում տեղի ունեցող գործընթացների մասին, քանի որ խոսքը վերաբերում է ազգային հարստությանը և պետության ռազմավարական շահերի ապահովմանը, ասել է վարչապետը: Նա հիշեցրել է, որ հանձնարարել է ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում: «Խմբի աշխատանքը, որում ներգրավված կլինեն մասնագետներ, էկոլոգներ, հասարակայության և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, թափանցիկ կլինի: «Արդյունքում կընդունվեն որոշումներ, որոնք կհամապատասխանեն երկրի ազգային շահերին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր