jkjhkjhkj

09-06-2018 12:12 7676

73FBBE66 A8F3 4A49 BB30 4520FFBF497E

 

ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետև Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ։ Ընդ որում, ինչպես հայտնում են բանկից, արշավի շրջանակում «Green leasing»-ի միջոցով «Nissan Leaf» էլեկտրամոբիլները երկրորդական շուկայից հնարավոր է ձեռք բերել՝ 3 տարի մարման ժամկետով, կատարելով 30% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը՝ 13-14% ՀՀ դրամի դեպքում, տրամադրվում է էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում։

«Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է էլեկտրամոբիլների լիզինգ. կարծում եմ՝ օրինաչափ է, որ հենց հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է նախաձեռնում այս գործընթացը։ Էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիրն իրականացնելու ենք ԱԳԲԱ Լիզինգի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո։ Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել շրջակա միջավայրի պահպանության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման խնդիրների լուծմանը և այս ծրագրով մեր գործընկերների հետ ձեռնամուխ կլինենք Հայաստանում նորարական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ադապտացմանը: Ֆինանսական խմբում կուտակված լավագույն փորձի և «Գրին Լիզինգի» ճկուն ֆինանսավորման համադրության արդյունքում սպառողին տրամադրել ենք ամենաարդյունավետ լուծումները», - իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանն իր հերթին նշեց, որ էլեկտրամոբիլներն օժտված են զգալի առավելություններով` ընդամենը 20 կվտ հոսանքով հնարավորություն են ընձեռում երթևեկել 120-150 կմ: Այսինքն,՝ ցերեկային ժամերին ամբողջական լիցքավորման արժեքը կազմում է 800 դրամ, իսկ գիշերային ժամերին` 640 դրամ։ «Բացի այս, ի տարբերություն ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների, կան մի շարք դետալներ, որոնք էլեկտրամոբիլների մոտ բացակայում են.մասնավորապես շարժիչի յուղ, օդի և յուղի ֆիլտրեր, DMRV, այրման մոմիկներ և բազում այլ դետալներ, որոնք ծախսատար են: Միաժամանակ Երևան քաղաքում էլեկտրամոբիլներն ազատված են կայանատեղերի համար նախատեսված վճարներից: Տեխնիկական սպասարկումը մատչելի է, և մենք ծրագրի շրջանակում կտրամադրենք էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկում»,- ասաց նա։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր