jkjhkjhkj

30-01-2017 17:49 1323

Հունվարի 25-27-ին Երևանում անցկացված «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովը ցույց է տվել, որ արտաքին ներդրողները լուրջ հետաքրքրություններ ունեն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից finagent.am կայքին հայտնում են, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշել է, որ համաժողովին մասնակից գրեթե բոլոր միջազգային ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Գեղարքունիքի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման նպատակով հայտարարվող մրցույթին։

Համաժողովում ներկայացվել է «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման ծրագիրը, որի նախատեսված հզորությունը 50 մեգավատ է։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը առաջարկվող սակագինն է։

«Էներգետիկայի շաբաթ 2017» նախաձեռնության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցել է ավելի քան 40 ընկերություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասնել է շուրջ 400-ի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր