jkjhkjhkj

28-06-2018 12:14 3661

IMG 1787

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB–International Narcotics Control Board) ներկայացուցիչների՝ Կոմիտեի անդամ Գալինա Գորչագինայիի և Կոնվենցիայի գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբբատիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոմիտեի, նաև հարևան երկրների մաքսային ծառայությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության ամրապնդման, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված նոր գործիքների ներդրման հարցեր: Անդրադարձ է եղել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և չարաշահման դեմ պայքարի, վերահսկողության, օրենսդրական և վարչական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի ներկայացուցիչները բարձր են գնահատել ոլորտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող աշխատանքները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր