jkjhkjhkj

29-06-2018 14:35 3716

IMG 1807

 

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարվա համաժողովի էությունը կայանում է նրանում, որ տնտեսական նոր համագործակցության եզրեր գտնվեն,

հայ-ռուսական երկարամյա հարաբերությունները զարգանան նոր ոլորտներում: «Հիմնականում քննարկվելու են երկու երկրների տարածաշրջանների՝ Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև հարաբերությունների խորացումը»,-նշեց նախարարը:

Երկու երկրների տարածաշրջանների միջև զարգացման տեսանկյունից կարևոր կարող է լինել, ըստ պաշտոնյայի, փոքր ավիացիայի զարգացումը:

Անդրադառնալով այս տարվա հինգ ամիսներին դեպի ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման աճին՝ Սուրեն Պապիկյանը նկատեց՝ այն պայմանավորված է Հայաստանում բերքատվության բարձր աճով: «Ծիրանի աննախադեպ բերք ունենք, ու մինչ օրս որևէ խոչընդոտ չի եղել ռուսաստանյան շուկա արտահանելու տեսանկյունից»,-վստահեցրեց նախարարը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր