ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Լ.Խալիկյանն Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկաց, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:
Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


