jkjhkjhkj

03-07-2018 11:48 5479

IMG 1839 1

 

Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարել՝ յուրացնելով ավելի քան 14,6 մլն դրամ:

Ըստ ոստիկանության մամուլի ծառայության` պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներ Խալաթ Ռևազյանը, Գառնիկ Աբովյանը, Արտակ Քալաշյանը և Հրաչյա Սուքիասյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, 2008 թվականից մինչև օրս իրենց սպասարկման տարածքների բնակիչների անուններով, առանց վերջիններիս գիտության, ձևակերպել են տարբեր տեսակի սոցիալական նպաստներ և համակարգ են մուտքագրել իրականությանը չհամապատասխանող բնակության հասցեներ, ամեն ամիս կեղծելով այդ բնակիչների ստորագրությունները և փոստատարներից առձեռն ստանալով այդ գումարները՝ յուրացրել են մոտ 14,6 մլն դրամ:

Խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր