Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված:
Ըստ նախարարության մամուլի ծառայության` խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: Համակարգը մի քանի օր է, ինչ գործում է: Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ:
Ըստ ԶԼՄ-ների` Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


