Evocabank-ը վերաբացել է «Գյումրի» մասնաճյուղը: Այն կգործի Ռուսթավելի և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ Ռուսթավելի 63/1 հասցեով:
Մասնաճյուղն իր նոր և հավատարիմ հաճախորդներին կսպասարկի գեղեցիկ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սպասարկման սրահում:
Մասնաճյուղի բացման առիթով բանկը հայտարարել է ակցիա նոր հաճախորդների համար՝
- Ցանկացած ավանդ կընդունվի գործող տոկոսադրույքից 0,5% բարձր տարեկան անվանական տոկոսադրույքով,
- Ցանկացած սպառողական կամ բիզնես վարկ՝ գործող տոկոսադրույքից 1% ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով:
Ակցիան կգործի մինչև սեպտեմբերի 30-ը՝ միայն «Գյումրի» մասնաճյուղի համար:
Ակցիան չի գործի արդեն ընդունված ավանդների և գործող վարկերի վրա:
«Գյումրի» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-17:00-ը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


