
Գործընթացը կազմակերպելու նպատակով նշված վարկառուներին անհրաժեշտ է սեղմ ժամկետներում դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել համապատասխան դիմում, որի համաձայն բանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:
Ըստ էության, նոր ժամանակացույցով նախկին ժամկետանց վարկերը մարող բոլոր հաճախորդներին այս մոտեցումն իրենց վարկային պատմությունը վերականգնելու և հետագայում նոր վարկերից օգտվելու հնարավորություն կընձեռի:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



