jkjhkjhkj

04-07-2018 10:50 13723

IMG 1859

 

ԱՔՌԱ վարկային բյուրոն առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։

Ըստ հաղորդագրության, հաշվի առնելով հնչեցված առաջարկները՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչև 2018թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 000 դրամը:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում այդ գումարը պետք է կազմի 50 000 դրամին համարժեք արտարժույթ, որը հաշվարկված է 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

«Միաժամանակ նշենք, որ սա մեկանգամյա գործընթաց է և չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին:

Oրինակ՝ եթե ֆիզիկական անձին 02.09.2017թ. տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահմանված մայր գումարը 43 000 դրամի չափ է եւ 31.01.2018թ. վարկը դասակարգվել է, ապա 2018թ. հուլիսի 1-ից այն այլեւս չի արտացոլվի վարկային զեկույցում», - նշված է հաղորդագրությունում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր