Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2018 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:
2018 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 10 943 420 726 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 643 998 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 596 903: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 47 095:
Նշված ժամանակահատվածում թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 10 601 զանգերի, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում նույն ժամանակահատվածում սպասարկվել են 36 110 քաղաքացիներ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


