jkjhkjhkj

06-07-2018 19:31 3947

IMG 1893

 

Վերին Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների մեծ կուտակումներ են առաջացել, ֆեյսբուքյան իր էջում գրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

Նրա տվյալներով, ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում) 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը մոտ 1.5 ժամ:

«Հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնով, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու»,-ասվում է գրառման մեջ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխնախարարը հորդորում է օգտատերերին, որոնք ունեն ծանոթ-բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, զգուշացրեք հերթի գոյության մասին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր