Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 453 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի:
Ըստ նախագծի, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում,
նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ այն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
Նախագծով կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


