Հայբիզնեսբանկը որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի և նոտարների)՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները:
Վերը նշված վարկառուները կարող են այցելել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել համապատասխան դիմում՝ պարտքի վերանայման վերաբերյալ:
Ըստ այդմ՝ բանկը յուրաքանչյուր վարկառուի համար վարկի մնացորդի և տոկոսագումարի համար մարման նոր ժամանակացույց սահմանելու պատրաստակամություն է հայտնում մինչեւ 10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով վարկառուի դրամական հոսքերը, պարտքի մեծությունը և առաջարկվող ապահովվածությունը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


