
Միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, որ կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների, ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքար: Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ: Խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին երկու ամսվա ընթացքում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, կարծում եմ, որ այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



