jkjhkjhkj

11-07-2018 13:25 3276

parisardshin

 

Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի (ՄՆԲ) հետ փոքր հիդրոէլեկտրակայանների համար բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը Չեխիայից և Բուլղարիայից դեպի Հայաստան ֆինանսավորելու նպատակով: ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից իրականացվել է մոտ 5 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներմուծման գործարքների ֆինանսավորում:

Արդշինբանկը միացել է ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրին 2018 թվականի մարտին: Համաձայն պայմանագրի և Արդշինբանկի պատվերով, ՄՆԲ-ն թողարկում է անհետկանչելի ռամբուրսային պարտավորություններ եվրոպական առաջատար բանկերի օգտին գործարքի հիմքում ընկած ֆինանսական գործիքի անվանական գումարի 100% չափով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր