jkjhkjhkj

12-07-2018 16:44 4207

IMG 2003

 

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել 5 մլն դոլարի և 700 մլն դրամի՝ տարեկան համապատասխանաբար 5,25% և 9,50% եկամտաբերությամբ արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Դոլարով արժեթղթերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ դրամով՝ 24 ամիս:

Պարտատոմսի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է 100 դոլար և 100 000 դրամ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր