jkjhkjhkj

12-07-2018 16:50 4388

IMG 2005

 

«Սպայկա» ընկերությունն, աշխատելով իր բնականոն ռիթմով, առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սպայկա» ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը:

«Սիրելի հայրենակիցներ

Հաշվի առնելով գյուղատնտեսական ակտիվ շրջանում մթերումների հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ Սպայկան, աշխատելով իր բնականոն ռիթմով, առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում։ Այնուհետև, համաձայն ընկերության կողմից հաստատված ընթացակարգի, դեղձի մթերումները կշարունակվեն Արարատյան դաշտավայրում։

Հետագայում, ըստ ընկերության կողմից սահմանված գրաֆիկի, նախատեսվում է նաև սև սալորի, խաղողի և խնձորի մթերումը։ Այդ ուղղությամբ ընկերության կողմից ժամանակին կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն»։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր