30-11--0001 04:00
1369

Կառավարության որոշման համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը» թույլտվություն է ստացել իրացնել 102793 գրամ աճեցված (կուտիվացված) մարգարիտը, որը գտնվում է Պետական գանձարանում։
Ինչպես նշվում է որոշման մեջ, Պետական պահուստների արդյունավետ կառավարման և պետբյուջեի համապատասխան եկամուտների ապահովման նպատակով վաճառքը կիրականացվի հանրային աճուրդի միջոցով:
Որպես որոշման հիմնավորում նշվում է, որ Պետական պահուստներում առկա աճեցված մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:
Հայաստանում Պետական գանձարանի պահուստների շուկայական արժեքը 2016 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 1,465 մլրդ դրամ (շուրջ 3 մլն դոլար): Պահուստի ավելացման նպատակով 2015 թ.-ին ձեռք են բերվել 661,3 գրամի ոսկյա իրեր, 1906,7 գրամի արծաթյա իր: Գանձարանը նաև գրանցում է Հայաստանի թանգարանների թանկարժեք մետաղները և քարերը: Այդպիսով, 2016 թ.-ի հունվարի 1-ի տվյալով, հայկական թանգարաններում պահվում է 64,4 կգ ոսկի, 1 477 կգ արծաթ, կես կիլոգրամ պլատին
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



